Հերթшփոխ իրшկшնшցնող մյուս ժшմկետшյին զինծшռшյողը նույնպես եղել է шյնտեղ, նոր մшնրшմшսներ шյսօրվш սшրսшփելի դեպքից

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ քննություն են իրականացնում հայտնաբերված երեք զինվորների դիերի դեպքի մասով:

Այս պահի դրությամբ պարզվել է շատ կարևոր մեկ հանգամանք, ինչն իրավապահներին այս պահին ենթադրել է տալիս, որ զինվորներն իրար են կրակել, կամ նրանց մեկ այլ զինվոր է կրակել ու փախուստի դիմել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեք զինվորներին գտել են դոմիկում, սակայն ուշագրավն այն է, որ զինվորներից մի փոքր հեռու գտնվել է հերթափոխ իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող, ով ողջ է և որևէ վնասվածք չունի: Ավելին՝ իրավապահները հարցաքննել են նրան:

Վերջինս ասել է, որ որևէ կրակոցի ձայն չի լսել: Ստացվում է, եթե հակառակորդը ներխուժած լիներ, ապա հեորթափոխի զինվորը ևս վնասվածք ստացած կլիներ կամ կենդանի չէր լինի, ուստի այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ զինվորների միջև է միջադեպ եղել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.