Ադրբեջшնցիների գցած տեսшնյութ գտшնք, որտեղ որդուս ճшնшչեցի. խոսեցնում էին տղшյիս… ձшյնն էլ լսեցի… Բայց Ջերմուկում ինձ ասացին․․․

19-ամյա Արմեն Գասպարյանը, ում Կապանում բոլորն Ապեր էին ասում, սեպտեմբերի 13-ի լուսադեմին մոտ մեկ ժամ Ջերմուկի դիրքերում կատաղի մարտ է վարել՝ իմանալով, որ շրջափակման մեջ է գտնվում և թշնամու ուժերը թվաքանակով իրենցից մի քանի անգամ գերազանցում են:

«Ամբողջ գիշեր կապի մեջ եմ եղել հետը, կես ժամը մեկ զանգում էր, ասում էր՝ պապ, հանգիստ եղեք, մեզ վրա չեն կրակում: Սկզբում Ջերմուկի ներքևի դիրքերն էին թիրախավորել, բայց առավոտյան 7-ի կողմերն ուժեղ հարձակում է եղել այն դիրքերի վրա, որտեղ որդիս էր: Ամսի 13-ի առավոտյան՝ 8:05 րոպե զանգեց մորը՝ թե տուր պապային, մամ: Վերցրեցի, ասաց՝ պապ, շրջափակման մեջ ենք ընկել, ձեզ լավ նայեք, հաջող ու անջատեց: Դա որդուցս ստացած վերջին զանգն էր»,-«Փաստինֆո»-ին պատմում է Արմենի հայրը՝ Արկադի Գասպարյանը:

Հերոսական դրվագներ զինվոր-բուժակ Արտյոմ Բիլյանի սխրագործություններից -  MediaLab Newsroom-Laboratory

Դիրքի ավագի զոհվելուց հետո շուրջ 45 րոպե մարտը վարել է Արմենը. հրամանատարի հետ հեռակա կապը պահելով և հրետանու համար կոորդինատներ էր տալիս, և «բոյ» տալիս: Հայրը պատմում է՝ երբ դիրքի ավագի զոհվելուց հետո հրամանատարի հետ կապի դուրս եկած Արմենին հրամանատարն ասել է՝ կոորդինատներն ասա, որ հրետանին աշխատի, Արմենն ասել է՝ ես մի տարվա ծառայող եմ, ո՞նց ասեմ: Այդուհանդերձ, Արմենն այնպիսի ճշգրտությամբ էր ասում, թե ինչ հեռավորության վրա խփի մեր հրետանին, որ չորս կողմից շրջապատված լինելով թշնամական ուժերով՝ տղաները և՛ կարողացել են մեկ ժամ դիմադրել, և՛ ահռելի կորուստներ պատճառել թշնամուն:

«Վերջում երեք հոգի էին մնացել՝ որդիս և ևս երկու հոգի: Ադրբեջանցիների գցած տեսանյութ գտանք, որտեղ որդուս ճանաչեցի. հագին հրամանատարական սվիտեր էր. խոսեցնում էին տղայիս… ձայնն էլ լսեցի… Բայց Ջերմուկում ինձ ասացին, որ դժվար թե այդ երեք հոգին ողջ մնացած լինեն, ողջ չէին թողնի նրանց, քանի որ ահագին կորուստներ էին պատճառել թշնամուն: Ուժեղ «բոյ» են տվել…»,-պատմում է հայրը:

Հրամանատարն Արմենի հորը պատմել է, որ Արմենը չի հանձնվել անգամ այն ժամանակ, երբ թուրքերը լցվել էին խրամատ: Հրամանատարի վերջին զանգին արդեն թուրք է պատասխանել…
Թե երբ են գերեվարված Արմենին սպանել ադրբեջանցիները, հայրը չգիտի, բայց որոշել է, որ սեպտեմբերի 13-ն է որդին զոհվել, քանի նոր հեցն այդ օրն է զանգել ու ասել՝ շրջափակման մեջ ենք, լավ նայեք ձեզ:

Արմենը տան կրտսերն ու միակ արու զավակն էր: Նրան Ապեր ասում էին դեռևս փոքրուց:

Դպրոցն ավարտելուց հետո բանակ զորակոչված Արմենը 6-7 ամիս Վայքում է ծառայել, հետո տեղափոխվել է Ջերմուկ: Հոր պատմելով՝ տղաները՝ 6-7 ժամկետային, այդքան էլ պայմանագրային, մեկ ամսով դիրքեր էին բարձրանում՝ և՛ դիրք պահում, և՛ ինժեներական աշխատանքներ անում, յոթ օրով՝ իջնում: Արմենն ու մարտական ընկերները վերջին անգամ դիրք բարձրացան օգոստոսի կեսերին ու էլ իջնել չհասցրեցին….

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *