Զпհվшծների մшրմինները դիրքերից шրդեն իջեցվել են. դիերի վրш կшն թե դшնшկի, թե հրшզենшյին հետքեր

Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրին հարակից հայկական դիրքերում երեք ժամկետիային զինծառայողի դի է հայտնաբերվել։

Զոհվածների մարմինները դիրքերից արդեն իջեցվել են։

Մեզ հայտնի դարձավ, որ դիերի մարմինների վրա կան թե դանակի, թե հրազենային հետքեր։

Մեր տեղեկություններով երկու վարկած է շրջանառվում՝ թշնամու կողմից դիվերսիա կամ միջադեպ հենց ժամկետային զինծառայողների միջև։

Նշենք, որ ՊՆ-ից հաստատեցին երեք ժամկետային զինծառայողների դի ակների հայտնաբերման փաստը, ինչ վերաբերում է պատճառներին՝ ասացին, որ դա ցույց կտա քննությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *