«Իմ վերջին ցանկությունը՝ կատարել կեսիս՝ կնոջս ցանկությունը, երկուսով գնանք վերև։ Չմեղադրել ոչ ոքի»։..Ամուսինը կնոջ գերեզմшնոցի մոտ վերջ է տվել կյանքին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մրտչյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի ընտանեկան գերեզմանում տաղավարի տանիքի ձողից կախված վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ն․Խ․-ի դին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում վերջինս իր կողմից վարած ավտոմեքենայով այցելել է կնոջ գերեզմանին, որտեղ էլ ինքնասպանություն է գործել։

Եղեգնաձորում 13-ամյա աղջիկը Ջրաշխարհ չգնալու համար փորձել է վերջ տալ կյանքին

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նրա հագին սպորտային տաբատի գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել․ «Իմ վերջին ցանկությունը՝ կատարել կեսիս՝ կնոջս ցանկությունը, երկուսով գնանք վերև։ Չմեղադրել ոչ ոքի»։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 78 տարեկան կնոջ դի | Armlur –  Լուրեր Հայաստանից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *