Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ժողովրդագրության ծրագրի կարևորությունից,
նշեց, որ երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար ֆինանսական աջակցություն կտրամադրվի բոլոր ընտանիքներին:
«Ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների մասին է,
այլև բացարձակապես բոլոր ընտանիքների», ասաց վարչապետը: