ՄԵնք միանշանակ հաղթելու ենք Ու ամեն ինչ սկսվելու է այստեղից․ Պավլիկ Մանուկյանի սենսացիոն հայտարարությունը

Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիների կողմից սանձազերծվող փոխհրաձգություններն ու դիվերսիաները դրանք սողացող պատերազմի դրսևորումներ են։

«Հայաստանում ստացվում է սողացող պատերազմ՝վախեցնել, կոխել անկյուն, իշխանությունն էլ իր ձեռքով վերջնականապես պետք է կապիտուլյացնեն Հայաստանը՝ դեմարկացիա անեն»,-ասաց Մանուկյանը։

Մեր հարցին, թե արդյոք սրանք դելիմիտիացիային և դեմարկացիային նախորդող ճնշման գործողություններ են, ասաց, որ այո, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի պետական սահմանի հատումն իրենց համար կարմիր գիծ է։

«Ինչքան դավադրություններ եղել են հայաստանյան իշխանությունների մասին են եղել՝ սկսած Սարգիս Կասյանից, ցարական իշխանության ժամանակ, աղասիխանջյաններից, միասնիկյաններից, բեվլութովներից, աթարբեկովներից, այդ բոլորն էլ իրենց ձեռքով են արել, Կարսի խայտառակ պայմանագիրը ստորագրող ասքանազ մռավյաններից։

Հիմա էլ ունենք։ Երեսուն տարվա նույն կոյուղաջուրն է, սա էլ՝ այս փսլնքոտը պետք է փորձի այս ճանապարհով այդ հարցը լուծել, որը չի ստացվելու»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։

Նա վստահեցրեց, որ դեմարկացիայի ծրագիրը չի հաջողվելու։ Մեր հարցին, թե այդ չհաջողելը պայմանավորված է լինելու արտաքի՞ն, թե՞ ներքին հակազդեցության արդյունք, ասաց. «Արտաքին արդեն կա՝ լինելու է նաև ներքին»։

Արտաքին հակազդեցության մեջ Ռուսաստանի մասնակցությունը Մանուկյանը բացառում է, քանի որ Ռուսաստանը համարում է արհեստական ստեղծված կայսրություն, ինչպես Թուրքիան, որոնք ղեկավարվում են անգլո-սաքսերի և սիոնիստների կողմից։

Մանուկյանը համոզված է, որ արտաքին խաղացողներից Հայաստանի դեմարկացիան վտանգ է ներկայացնում ոչ միայն Իրանի, այլև Չինաստանի համար։

«Քո իշխանությունն այնքան անողնաշար էր, որ ձեռք տվեցին, նստցրեցին խալուն, գլուխը կտրվեց ընկավ դեպի արտաքնոց։ Մի մոռացեք, թե Չինաստանն ինչպիսի ընդունելություն կազմակերպեց ու ինչ առաջարկեց այս փսլնքոտ լակոտին և ինչպես սա հրաժարվեց ու ինչ արեց ույգուրների հարցով։

Չինաստանը շահագրգռված չէ Հայաստանի դեմարկացիայով, որովհետև Կարմիր Թուրանը դա նաև վնասակար է վերին աստիճանի և պետական շահերի տեսանկյունից և Չինաստանի համար առավել ևս»,- նշեց Մանուկյանը։

Իսկ թե ինչպես է Չինաստանը հակազդելու ՀՀ իշխանությունների գործողություններին, Մանուկյանը վստահեցրեց, որ իրենք ունեն ու Իլհամ Ալիևի՝ Սյունիքով միջանցքի, Բասարգեչարի, Գյոկչեի մասին հայտարարությունները այդպես էլ կմնան չիրագործված։

«Չի ստացվելու, ընդհակառակը մենք շատ արագ ազատագրելու ենք ինչ-որ կորցրել ենք՝ դեռ մի բան էլ ավել, բայց ամեն ինչ այստեղից է սկսվելու՝ հաստատ մաքրելու ենք շատ արագ ու մինչև Քուռ։

Աստված զորավորներին է սիրում, իսկ ես սիրում եմ իմ երկիրն ու ժողովուրդը՝ դրանք անփոխարինելի են»-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը։

Оставьте комментарий