«Կոչ եմ անnւմ պահեuտավորել առաջին անհրաժեշտության ապրանքներ». Ժիրայր Սեֆիլյան
զգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գրառումը.
«Արևմուտքի միջամտության շնորհիվ Ալիևի համար հետզհետե անհնար է դառնում ուժային մեթոդներով զիջումներ պարտադրել Հայաստանին:
Այդ համատեքստում ձախողվում է նաև Սյունիքի միջանցքի նախագիծը:
Ամենայն հավանականությամբ Ալիևը կդիմի ոչ ուժային, բայց ազդեցիկ քայլի և կփակի Բերձորի միջանցքը:
Հաշվի առնելով, որ անիմաստ է դիմել անձնական-նյութական շահերով ապրող Արցախի ղեկավարությանը, Արցախի համայնքների ղեկավարներին կոչ եմ անում պարբերական բլոկադաներին դիմակայելու համար պահեստավորել առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Պետք չէ հատուկ բացատրել, թե ինչպիսի կենսական նշանակություն ունի Արցախի հողի վրա ամեն հայ մարդու դիմանալն ու ապրելը:
Ուստի ամեն հնարավոր ջանք պետք է գործադրվի վերը նշված պահեստավորման խնդիրը լուծելու համար»: