Այսօրվшնից փшկ տшրшծքներում դիմшկ չկրելու հшմшր քшղшքшցիները կտուգшնվեն

Այսօրվանից փակ տարածքներում դիմակ չկրելու համար քաղաքացիները կտուգանվեն։

Կորոնավիրուսային հիվանդացության աճով պայմանավորված՝ տեսչական մարմիններին հանձնարարվել է այսօրվանից աշխատանքներ իրականացնել խստացված հսկողություն սահմանելու ուղղությամբ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվանից տեսչական այցերը դարձյալ ավելի խստացված ռեժիմով են իրականացվելու

«Փակ տարածքներում դիմակները պարտադիր կրելու հետ կապված որևէ փոփոխություն չէր եղել, դիմակ կրելը պարտադիր եղել է և շարունակում է այսօր էլ։ Պարզապես պետք է հետևել այդ կանոնին։

Ստուգայցերի ժամանակ մեր տեսուչները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի պահպանվեն COVID-ի հետ կապված բոլոր կանոնները, այսինքն՝ տնտեսվարողների մոտ լինեն ախտահանման միջոցներ, փակ տարածքներում մարդիկ լինեն դիմակներով, ջերմաչափում իրականացվի։

Հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումը ևս հսկվելու է։ Ստուգայցերի ժամանակ խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքը նախատեսում է տուգանք»,- ասաց Գայանե Խաչատրյանը։

Նա նաև հավելեց, որ ուսումնական հաստատությունների բացվելու դեպքում հսկողություն կիրականացվի նաև այս հաստատություններում։

Оставьте комментарий