ՀՀ սшհմшնների շшտ հшտվшծներ կհшնձնվեն ՌԴ սшհմшնшպшհ զորքերի պшշտպшնությшնը

Հայաստանի սահմանների շատ հատվածներ առաջիկայում կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը։

Այս մասին այսօր ՀՀ կառավարությունն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26 թթ–ի ծրագրով նախատեսված ԱԱԾ բարեփոխումների ծրագիրը։

«Առաջիկայում ՌԴ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈւ–ից, այսինքն` սահմանապահ ծառայության սահմանները կընդլայնվեն։

Այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, բարեփոխվեն, վերափոխվեն»,

ասաց Փաշինյանը` միաժամանակ հիշեցնելով, որ սահմանապահները սովորաբար ստանձնում են սահմանների այն հատվածների պահպանությունը, որոնք համարվում են խաղաղ, ոչ պատերազմական գոտիներ։

ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում վարչապետը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսված է ՀՀ–ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *