Մի քանի իրեր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ
Մի շտապեք անցնել լվացքի մեքենան միացնելուն, քանի դեռ չգիտեք, թե ինչը կտրականապես չի կարելի գցել դրա մեջ: Դա ձեզ զերծ կպահի փչացած իրերի պատճառով հիասթափություն ապրելուց:
Սպորտային կոշիկներ
Կեդերը կարելի է լվանալ լվացքի մեքենայով, սակայն սպորտային կոշիկները մի վտանգեք: Բանն այն է, որ դրանք հաճախ չեն դիմանում ջրի բարձր ջերմաստիճանին, քամվելուն:
Կեպի
Այն ուղղակի կկորցնի իր տեսքը:
Բաճկոն, կոստյում
Մի փորձեք ինքնուրույն լվանալը պիջակները և բաճկոնները: Ավելի լավ կլինի, եթե դրանք տանեք քիմմաքրման:
Բրդե իրեր
Դրանց վրա բացասաբար է ազդում ջրի բարձր ջերմաստիճանը: Ցանկալի է պարզապես զգուշորեն լվանալ նման իրերը գոլ ջրի մեջ՝ մեղմ լվացող միջոց ավելացնելով:
Կենդանիների մազերից կեղտոտված իրեր
Բանն այն է, որ այդպես ոչ միայն չեք ազատվի մազերից, այլև կփչացնեք լվացվող մյուս իրերը: Կա նաև թմբուկի և խողովակների խցանման վտանգ:
Շատ մեծ չափերի իրեր
Հաշվի առեք, որ դրանք թաց ժամանակ ավելի են ծանրանում, արդյունքում լվացքի մեքենան կարող է ուղղակի չդիմանալ: