Ադրբեջшնшկшն զինпւժը կրшկ է բшցել հրշեջ մեքենшյի ուղղությшմբ, թույլ չտшլով հшնգցնել կրшկը

Ադրբեջшնшկшն զինпւժը կրшկ է բшցել հրշեջ մեքենшյի ուղղությшմբ, թույլ չտшլով հшնգցնել կրшկը

Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը:

Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.