«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է, դա նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել». Նիկոլ Փաշինյան

Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ ինքը կրթություն չի ստացել: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ։

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ 2023-ի բյուջեի նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 75.000 դրամ:

Նիկոլ Փաշինյանն այս առիթով ասաց․ «Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ իրենց երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն մեկ ամիս և 75 հազար դրամ ստանան և որ դա հակասում է իրենց պատկերացումներին:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *