Երեկ ադրբեջանական шգրեսիшյի հետևանքով զոհվել է 32-ամյա Նահապետ Մարգարյանը, ամուսնացած էր, ուներ…

Երեկ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 32-ամյա Նահապետ Մարգարյանը

Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։

32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։

Համայնքի վարչական ղեկավար Վահանիկ Մարկոսյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ Նահապետը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ՝ հակառակորդի կողմից իրականացրած ագրեսիայի հետեւանքով։

Նահապետ Մարգարյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *