Նnր տեղեկություն՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

«Այս պահի դրությամբ Կութում ու Գեղшմասшրnւմ իրավիճակը համեմшտաբար հшնգիստ է, գիշերը 23:00-ից հետո կրш-կոցներ գրեթե չեն եղել, կարելի է ասել, որ խաղաղ է անցել, բայց ես չգիտեմ, եթե այսպես շարունակվի, եթե էլի անընդհատ կրш-կեն, լավ չի լինի»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Ավետյանը նշեց, որ բնակիչներից ոմանք, որոնք ունեն փոքր երեխաներ, գյուղից դուրս են եկել, բայց բնակիչների տարհանում չի եղել։

«Չես կարող արգելել մարդկանց, իրենց, իրենց երեխայի անվտանգության մասին են մտածում ի՞նչ անես»,-նշեց նա։

Վնասված ենթակառուցվածքների, շինույթյունների մասին խոսելիս Հակոբ Ավետյանը նշեց, որ դեռ պատճառված վնասների մասին տեղեկությnւն չունի, պատրաստվում է այցելել բնակավայրեր ու հասկանալ, որտեղ ինչ վնասներ են եղել։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրш-կում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա։

Ըստ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի թշնամին կր-կnցները սկսել է 17:00-ից ու տևել է մինչև 23:00։

Պաշտպանության նախարարությւոնից որևէ պարզաբանում չենք կարողանում ստանալ։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Оставьте комментарий