Ող բերգական դեպք Երևանում

shamshyan.com-ը գրում է․

Այսօր, օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոս տիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ա հազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ոս տիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քր եական հետախու զության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոս տիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարե կները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և ոստիկանների հետ այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դ ի։ Դ իակի կողքին էլ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ, սակայն ոստիկանները պարզում են՝ արդյոք դա մա հացածի՞նն է, թե՞ ոչ։ Կամրջի վրա ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, իսկ նման վարորդների պակաս չկա։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հան ցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մե ղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դա տավճռով:

Оставьте комментарий