Մшլшթիшյի շուկшյի մոտшկшյքում պшյթյпւն է տեղի ունեցել․ կшն տուժшծներ

Մալաթիայի շուկայի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ

Օգոստոսի 16-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) և Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են

«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.