«Թալիբան» արմատական շարժման (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) զի նյալները մտել են Քաբուլում գտնվող նախագահական պալատ, հաղորդում է Reuters- ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը և մեկնել Տաջիկստան, որտեղից նա կուղևորվի երրորդ երկիր։
Օգոստոսի 15-ի կեսօրին թալիբների ներկայացուցիչները հայտարարեցին Աֆղանստանի ողջ տարածքը գրավելու մասին:
Զինյալները ժամանել են Քաբուլում գտնվող նախագահական պալատ` իշխանության փոխանցման շուրջ բանակցություններ վարելու պետության ղեկավարների հետ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին համաձայնել է հրաժարական տալ: