Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերի մեծ մասն իրագործված է, բայց կան որոշ բաց հարցեր,
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ռուսաստանը, որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մերձավոր դաշնակից, անկասկած, առանձնահատուկ դեր է խաղում այս տարածաշրջանում։
Դա բնական է ։
Մենք հույս ունենք, որ Ռուսաստանն այսուհետ ևս կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար և քայլեր կձեռնարկի կայուն խաղաղություն ապահովելու համար։
Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զի նի Հայաստանին։
Դա մեզ անհանգստացնում է»,
ասել է Ալիևը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իլհամ Ալիևը հայտարարել էր նաև, որ Հայաստանի կողմից փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը Ղարաբաղում կազմում է ընդամենը 25 տոկոս: