Գևորգ Ջավախյան. այնպես կուզենայի այսօր նրան ներկայացնել որպես նկարիչ,
որպես դերասան, որպես հայրենիքի զինվոր, բայց… ապրեց ընդամենը 19 գարուն։
2001 թվականի մայիսի 3-ին Ջավախյանների ընտանիքում տղա էր ծնվել, կապուտաչ, հրեշտակային գեղեցկությամբ: Կատարվել էր մոր երազանքը:
Նարինե Ալեքսանյանը որդու ծնվելուց մեկ ամիս առաջ կորցրել էր հորը և տղան՝ Գևորգը, նրան ապրելու ուժ տվեց։