Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Արամյանը տեսանյութ է հրապարակել Վարդենիս քաղաքից։
Տեսանյութում երևում է, որ տեղացած տեղատարափ կարկուտից ու անձրևից հետո Վարդենիսի փողոցներով վարար գետեր են հոսում։
Օգտատերը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ կարկուտը սպիտակ է ներկել մարզի առանձին հատվածներ։
Դշխուհի Սահակյանն էլ Գավառից է լուսանկար հրապարակել , որտեղ կարկուտի հատիկները ծածկել են ավտոմայրուղին։
«Գավառը հեչ էլ ուրախ չէր, որ մենք գնացել ենք… կարկուտ…»։