Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև այն, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է հիվանդացության աճ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներն ըստ անհրաժեշտության անժամանակավրեպ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով:
Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից,
կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:
Միաժամանակ, կարելի է ներկայացնել նաև այնպիսի սերտիֆիկատ, որի ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: