«Էկլեր» թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս

Պատրաստում ենք «Էկլեր». թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս: Խմորի համար անհրաժեշտ է՝ Կարագ — 100գր, Ձու — 4 հատ, Ալյուր — 180գր, Աղ — 1/2 թ/գ ,Ջուր — 250 մլ։

Պատրաստումը՝ Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ: Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել:

Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2 րոպե եփել: Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:

Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել: Խոհարարական պարկիկի օգնությամբ խմորը լցնել կաղապարի վրա:

Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել:

Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.