Հուլիսի վերջին օրերին ինչ եղանակ է սպասվում… Հուլիսի 26-27-ի, 30-ի կեսօրից հետո…

Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 26-27-ի, 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.