Նոր մանրամասներ կпրшծ երեխայից

Նոր մանրամասներ կпրшծ երեխայից

Հանքավանում կորած երեխան գտնվել է, ողջ առողջ է ու այժմ ընտանիքի հետ է։  Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

ԱԻՆ-ից հայտնել են, որ փրկարարներն «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում են հայտնաբերել Ա․ Ռ․-ին․ բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 13։48-ին ահազանգ է ստացել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.