Մոսկվшյում եղբшյրը 7-րդ հшրկից նետել է նորшծին քրпջը. մանրամասներ

Մոսկվшյում եղբшյրը 7-րդ հшրկից նետել է նորшծին քրпջը. երեխան մш հшցել է

Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել։

13-ամյա եղբայրը պшտուհшնից նետել է նորшծին քրոջը:

Տեղեկությունը հայտնում է «Комсомольская правда»-ն։

Փոքրիկ աղջիկը մի քանի օր առաջ է լույս աշխարհ եկել և ծննդատնից դուրս գրվել։

Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ է բնակարանում եղել, երբ պատահել է դեպքը:

«Երբ մայրը սենյակից որոշ ժամանակով դուրս է եկել, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից», — լրատվամիջոցին  հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից:

Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝  տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:

Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ:

Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը:

Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:

Оставьте комментарий