Արդեն 10 шմիս է, ինչ ես չեմ լսել քո ձшյնը, բшլես, կшրոտս խեղդում է, шնшրդшրությունը՝ սպшնում (տեսшնյութ)

«Արդեն 10 ամիս է, ինչ ես չեմ լսել քո ձայնը, բալես, չեմ գրկել քեզ, չեմ տեսել…..

Ու էս ամբողջ ամբողջ ամիսների ընթացքում ես շատ ու շատ մարդկանցից լսում եմ քո կատարած սխրանքների, քո հզորության ու օրինակելի զինվորական լինելու մասին։

Սիրտս և’ հպարտությամբ է լցվում մայրդ լինելու համար, և’ մղկտում՝ քեզ պես լույսին հավերժացած տեսնելու համար։ Ու ցավս հազարապատկվում ու ինձ ներսից էլ ավելի է սպանում, երբ տեսնում եմ շուրջս կատարվող անարդարությունը, երբ տեսնում եմ, որ իմ միգուցե զուսպ լինելու, միգուցե մի շարք այլ պատճառներով, որոնք թվել ու բարձրաձայնել դեռ չեմ ուզում, քո արածները չեն լուսաբանվում։

Իմ անվախ տղա, իմ քաջ Լևոն, ես հավատում եմ, որ կգա օրը ու ԲՈԼՈՐԸ կիմանան ՔՈ կատարած հերոսությունների մասին, կլսեն այն մասին, թե ինչպես ես հարյուրավոր կյանքեր փրկել, բայց երբեք չբարձրաձայնել, թե ինչպես ես խիզախաբար կռվել, բայց դավադրաբար զոհվել։

Տղես, ցավս հազարապատկվում է, կարոտս՝ խեղդում, անարդարությունը՝ սպանում, բայց ինձ ապրեցնում է հավատը, որ կգա օր ու քեզ, քո կատարած անգնահատելի աշխատանքը ի լուր աշխարհի հայտնի կլինի։

Ճանաչե՛ք իմ ՀԵՐՈՍ տղային…….ու քանի այսպիսի նկարներ ու կադրեր դու ունեիր, որ մեզ այդպես էլ չհասան……Այլևս լռել չեմ կարող:

Գայանե Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.