Հովիվները ցանկացել են լողալ Արաքս գետում. Թալին համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնում Արագածավանում տիրող իրավիճակից

Ժամեր առաջ 168.am-ը գրել էր, թե Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր մտել են գյուղ, ութ հովիվների իրենց անասուններով գերեվարել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:

Արագածավանի համայնքապետը օբսիդիանի արդյունահանման անօրինական  թույլտվություններ է տրամադրել - Իրազեկ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում են լուրը, թե Արագածոտնի մարզում թուրք զինվորականներ են հայտնվել։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 1or.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գյուղում թուրք զինվորականներ չեն հայտնվել.

«Ապատեղեկատվություն է տարածվել, ընդամենը չար կատակ էր: Մեր հովիվներից չորսը ուզել են լողալ Արաքս գետում, ռուս խաղաղապահները թույլ չեն տվել: Ֆիզիկապես էլ, որ ուզենան այդտեղ անցնել սահմանը՝ թե՛ մեր կողմից, թե՛ Թուրքիայի, հնարավոր չէ, այդ տարածքը ես լավ գիտեմ: Գետն այնտեղ վարար է, միայն ինքնասպանություն գործելու ցանկության դեպքում որևէ մեկը կփորձի այդ մասով անցնել սահմանը: Հովիվները հիմա գյուղում են, ողջ են և առողջ, ես անձամբ հանդիպել եմ նրանց՝ Ազգային անվտանգության աշխատակիցների հետ:

Սկզբում՝ մոտ կես ժամ ամբողջ տարածաշրջանում խուճապ տարածվեց, բայց հերքումից հետո իրավիճակը հանդարտվեց, մարդիկ անցել են իրենց բնականոն կյանքին»:

Մարիամ Նալբանդյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.