Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝
Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների ճանաչման մասին՝ առևտրային տրանսպորտի, մասնավորապես՝ տաքսիների ոլորտում աշխատող անձանց համար։
«Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները կհավասարեցվեն». – ասել է ՌԴ ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը։
Փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և
աշխատանքային գործունեության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում: