Սամվել Ալեքսանյանի դստեր շքեղ նախահարսանեկան խնջույքն ու հայտնի հյուրերը (Տեսանյութ)

Երեկ երեկոյան տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի և Շողերինա Մկրտչյանի դստեր նախահարսանեկան խնջույքը։

Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է մի շարք հոլովակներ՝ ներկայացնելով խնջույքի հյուրերին։

Կադրերից պարզ է դառնում, որ երեկույթին մասնակցել են երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:

Հյուրերի կազմում է եղել նաև գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը։

Նշենք, որ ապրիլի 3-ին տեղի էր ունեցել գործարարի դստեր` Լուսին Ալեքսանյանի նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել:

Նշենք նաև, որ փեսացուի անունը Արմեն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.