Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս,
նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:
Այս մասին հայտնում են ԱԻ պետական ծառայությունից։
Նշվում է, որ շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն,
նրանց առողջական վիճակը բավարար է:
Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:
ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ ավելի ուշ կտրամադրեն հավելյալ տեղեկություն: