Այսօր, օգոստոսի 11-ին, առանձնակի դա ժանnւթյամբ uպ անnւթյnւն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նրան uպա նել է Երևանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։
Եվ մինչ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ քննչական խմբով Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ մեկնում են
Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում նա և հայտնում է որ uպա նությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաև հանցա գnրծության գործիք՝ դանակը։ shamshyan.com