Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սարո Իսկանդարյանի մահվան փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 7-ին «Իջևան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք,
հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է,
որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, ով նույն օրը, ըստ նրա համագյուղացի՝ ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի,
Գանձաքար գյուղին պատկանող «Նովի ուռթ» կոչվող սարամասում վնասվածքը ստացել է ցուլի հարվածելու հետևանքով։
Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը «Իջևան» բժշկական կենտրոնից Ս․ Իսկանդարյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանպարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մա հացել է։