Հրդեհի նոր օջախ է բռնկվել Թուրքիայի հարավարևմտյան մասում, Բուրդուր քաղաքում:
Այս մասին հայտնում են տեղական լրատվականները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում փրկարարները շարունակում են պայքարը երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհների դեմ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, շուրջ 200 հրդեհի է մարվել, ևս 12-ը շարունակում են տարածվել 5 նահանգում: