Ովքեր են Սերժ Սարգսյանի եղբորորդու շուրջը կանգնած գլխիկոր տղամարդիկ և ինչու են խուսափում նայել տեսախցիկներին

Ինչպես հայտնել ենք, ընդդիմության առաջնորդները իրենց համախոհներով այսօր առավոտյան երթ են իրականացրել մայրաքաղաքի փողոցներով, որից հետո ուղևորվել են ՀՀ նախագահական նստավայր, փորձել շրջափակել մուտքերը:

Այսօրվա գործողություններին, ինչպես նախորդ օրերին, մասնակցել են նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, նրանց մերձավոր շրջապատից անձինք: Նրանց թվում է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր տղան՝ Հայկ Սարգսյանը:

Ուշագրավ է, որ նախագահական նստավայրի դիմաց կանգնած Հայկ Սարգսյանի շուրջբոլորը նկատելի են տղամարդիկ, որոնք բոլորը հովարով գլխակներով են և գլխիկոր հնչեցնում են ընդդիմության լոզունգները: Կադրերից տպավորություն է ստեղծվում՝ վերջիններս այնպես են փորձում անել, որ տեսախցիկները չֆիքսեն իրենց դեմքերը:

Թե ինչո՞ւ են նշված անձինք խուսափում նկատելի դառնալուց, պարզ չէ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.