Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը բայց սա արդեն իր խնդիրը լուծած ու անցած բան է,
սրանցից ամեն մեկը իր վրա վերցրել է հակառակորդի համապատասխան քանակի խոցման միջոց, նման բաներ մեր միտքը շատ է ծնել,
բայց հավատացեք եթե մենք հաջորդ պատերազմին նման կեղծ թիրախներ անգամ միլիոն հատ ունենանք արդեն պարտված կլինենք նորից,
հիմա քողարկման լրիվ այլ մակարդակի մասին է պետք մտածել։
Անցած պատերազմին չեն պատրաստվում, մենք մի անգամ այդ սխալը արդեն արել ենք։
Հիմա պետք է մեծապես մտածել ակտիվ քողարկման համակարգերի մասին, դրանց ես վաղուց անդրադարձել եմ հոդվածով ու գրքիս մի հատվածով։