Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ժող ջան, սենց մի հատ հին փող քաշելու ինտերնետային ձև կա։
Սիրուն արտասահմանցի աղջկերքով, Ֆեյսբուքում։ Հիմա սրա նոր ալիք ա սկսվել։
Երևի շատ տղամարդ ընկերներս նկատած կլինեն, որ անծանոթ ծտեր են սկսել ընկերության առաջարկ ուղարկել։
Խուսափեք դրանցից, արհամարեք։ Ավելի մանրամասն էս տեսանյութում, որը շուտվանից եմ ձայնագրել, բայց ակտուալությունը չի կորցրել»: