Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն… Իշխան Սաղաթելյանի լայվը

Ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց վաղը՝ մայիսի 17-ին անցկացվելիք բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաների մասին։

«Առավոտյան ժամը 08։00-ից անհնազանդության, բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ ենք սկսում։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը վաղն առավոտյան պետք է պարալիզացվի»,- ասաց

 նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ վաղվա ակցիաները կդադարեցվեն այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու պայքարի դուրս եկած քաղաքացիները որոշեն։

«Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, Փաշինյանն ալևս իշխանություն չունի մեր երկրում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ երեկոյան՝ 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.