«Եթե փորձեն մտնել մեր տшրшծք, կիրшռել բոլոր միջոցները». ՊՆ նшխшրшրը՝ 3-րդ զորшմիավորումում

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 3-րդ բանակային զորամիավորման ղեկավար կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին:

Նախարարը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել հայաստանի սահմանը հատելու հակառակորդի  բոլոր փորձերը:

«Հակառակորդը չպետք է ոչ մի ձեւ նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք: Դա ձեր խնդիրն է:

Դրա համար կորպուսի հրամանատարը, զորամասերի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով:

Оставьте комментарий