Թարմացում. 07.08.2021. Իրավիճակը գնալով սրվում է. Հրդեհի նոր օջախ Թուրքիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրդեհի նոր օջախ է բռնկվել Թուրքիայի հարավարևմտյան մասում, Բուրդուր քաղաքում: Այս մասին հայտնում են տեղական լրատվականները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում փրկարարները շարունակում են պայքարը երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհների դեմ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, շուրջ 200 հրդեհի է մարվել, ևս 12-ը շարունակում են տարածվել 5 նահանգում:

Հաղորդվում է, որ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողության տակ է առնվել 196 օջախ:

Ներկա պահին հրդեհները շարունակվում են Մուղլա, Անթալիա, Այդըն, Դենիզլի և Ըսպարտա նահանգներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.