Ֆեյսբուքում ֆլեշմոբ է տարածվում․ #Ուսանողը Չի Վաճառվում․․․․ տարածեք բոլորտ

Անդրանիկ Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

Սիրելի ուսանողներ այսօր վաղը ու ընդհանրապես գումարի դիմաց միտինգների գնալով, ճանապարհ փակելով դուք կեղտոտելու եք ձեր նոր սկսվող կյանքի ամենակարևոր էջերը ու ձեր կյանք եք թողելու մարդկանց, ովքեր հետո շանտաժի միջոցով ձեզ հրամայելով են կատարել տարբեր կեղտոտ ու հակապետական, հակաազգային քայլեր, դառնալու են ձեր գլխի տերը։

Ձեր հետագա կարիերան դասավորելու եք մեր ազգային երազանքներին դեմ գնացող ճանապարհով ու ապրելու եք գաղտագողի, ապրելու եք հանցագործի կամ հասարակության առաջ մեղավորի զգացումով։

Թույլ չտաք, որ ձեզ փորձեն գնել կամ համոզել կանգնել գնվածների ու գնորդների շարքերում, մեր բոլորիս ապագան նաև ձեր ձեռքերում է, ձեր մասնագիտական որակների մեջ է։
#ուսանողըչիվաճառվում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.