Հնդկաստանում ծնողները դատի են տվել որդուն, պահանջելով կամ թոռ, կամ 650 հազար դոլար

Հնդկաստանում ամուսինները դատի է տվել իրենց որդուն՝ պահանջելով, որպեսզի նա եւ իր կինը մեկ տարվա ընթացքում իրենց համար թոռ ունենան կամ մոտ 650 հազար դոլար վճարեն:

Սանջիվ եւ Սադհանա Պրասադն ասում են, որ իրենց խնայողությունները ծախսել են որդուն մեծացնելու եւ կրթելու եւ շքեղ հարսանիքի վրա: «Իմ տղան ամուսնացած է արդեն վեց տարի, բայց նրանք դեռ չեն պլանավորում երեխա ունենալ,- ասվում է անցյալ շաբաթ Հարիդվարի դատարանում ներկայացված միջնորդության մեջ:- Գոնե թոռ ունենանք, որ հետ կարելի է ժամանակ անցկացնել, մեր ցավը տանելի կլինի».

Պահանջվող փոխհատուցումը՝ 50 միլիոն ռուփի (646 հազար դոլար), ներառում է հարսանեկան արարողությունը հինգ աստղանի հյուրանոցում, 80 հազար դոլար արժողությամբ շքեղ ավտոմեքենան եւ զույգի մեղրամիսն արտասահմանում, հայտնում է Times of India-ն:

Ծնողները նաեւ 65 հազար դոլար են հատկացրել, որպեսզի իրենց որդին օդաչուի մասնագիտությամբ կրթությունը ստանա ԱՄՆ-ում:

Զույգի փաստաբան Արվինդ Կումարը հայտնել է, որ միջնորդությունը Հնդկաստանի հյուսիսում գտնվող դատարանը կքննի մայիսի 17-ին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.