Ո՞րն է Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը. Իշխան Սաղաթելյան

Այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի։ Մենք պետք է ապացուցենք, որ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու է հենց հայ ժողովուրդը։

Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հերթական հանրահավաքին իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մեզ շատ են հարցնում, թե արդյոք այս ճանապարհով հնարավոր է հասնել այն խնդրին, որը դրել ենք մեր առջև, այսինքն՝ դավաճանի հեռացումը իշխանությունից։

Ուրեմն հենց հիմա, հենց այստեղից հայտարարում եմ, որ հանրային լայն ժողովրդական ճնշման տակ միայն կարող ենք հեռացնել այս իշխանություններից, միակ ճանապարհը հենց սա է։

Մենք այլ հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Այն օրը ասացինք, հիմա էլ եմ կրկնում, որ պիտի երկրում անպայման ստեղծենք ամբողջական երկիշխանություն։ Մենք հիմա այդ փուլում ենք ու ամեն օր սա ապացուցելու ենք»,- հավելեց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.