«Ուշադրություն դարձրեք ասֆալտի փրկիչների այս երկու հայտարարություններին․․․»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է․

Ուշադրություն դարձրեք Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների՝ այսուհետ ասֆալտի փրկիչների հայտարարություններին։

1 ) Պահանջում են վարչապետի հրաժարականը։

2) Հայտարարում են, որ վարչապետի հրաժարականից հետո ստեղծելու են ինչ-որ ազգային համաձայնության կառավարություն։

Ու այստեղ մի հատ մեծ Ցըմփ․․․

Բա էս ժողովու՞րդը, բա ՀՀ քաղաքացինե՞րը՝ բա բժիշկը, ուսուցիչը, գիտնականը, բանվորը, գյուղացին … էս մարդիկ ընտրելու իրավունք չունե՞ն, էս մարդիկ ձայնի իրավունք չունե՞ն, էս մարդկ իրավունք չունե՞ն իրենց երկրի ու երեխայի ապագան որոշելու։

Թե՞ ձեր կլանով կազմած կառավարությունը բոլորի փոոխարեն կորոշի։


Պապս կասեր «Իշտայներիդ քացաք»։ Էս երկրի տերը ժողովուրդն է, իսկ ձեր ամենամեծ սխալը միշտ դա է եղել, որ ոտնահարել եք հենց երկրի տիրոջը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.