Ախպորս ընկերը ոստիկան ա, երեկ ցույցերից նենց բաներ էր պատմում, գլուխս կպել էր. մինչև հիմա խելքս գլուխս չի գալիս

Երեկ ախպորս ընկերն էր եկել իրանց տուն: Ես տղայիս հետ հյուր էի գնացել հայրական տուն ու իրար հանդիպեցինք, նստած սուրճ էինք խմում, խոսում ու տեղի ունեցող իրադարձությունները քննարկում:

Ինքը ոստիկա ա, արդեն տարիներ է ինչ աշխատում է համակարգում ու էս ընթացքում շատ բան է անցել գլխով: Երեկ էլ որոշ դրվագներ պատմեց ցույցերից ու հավաքներից, որից մինչև հիմա խելքս գլուխս չի գալիս ու չեմ հասկանում, թե ոնց կարելի ա մարդկանց հետ նման կերպ վարվել:

Ասեց շատ բան չեմ կարա ասեմ, բայց ասեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մտցնում ցուցարարների մեջ, որ բախում հրահրեն, կռիվ սարքեն ու տպավորություն ստեղծվի, որ ցուցարարները խախտում են կարգը: Ասում էր, որ շատ դեպքրում մարդկանց անիմաստ ձերբակալում են, որ շատերը վախենան ու փողոց դուրս չգան: Բացի դա՝ վերևից հրահանգ կա ամենայն խստությամբ ճնշել ժողովրդի գործողությունները, որ տարածում չստանա շարժումը:

Էս ամեն ինչը ու էլի լիքը բաներ լսելուց հետո երեկավանից մտածում եմ՝ լավ բա սա էր՞ ժողովրդավար իշխանությունը, որի մասին 2018-ին վանկարկում էին: Ի՞նչ ա նածանակում բախում հրահրել, որ մարդիկ փողոց դուրս չգան: Բա 4 տարի առաջ ոնց էին իրենք ակցիաներ անում, ոնց էին փողոց փակում ու ասում՝ պետք է ժողովրդի կամքը լինի:

Բա հիմա էլ ժողովուրդն էլ ձեզ չի ուզում, ինչի՞ եք պինդ կառչել ձեր աթոռներից: Մինչև երեկ ես շատ չեզոք դիրքում էի, բայց երեկվա լսածներիցս հետո ամուսնուս հետ որոշել ենք գնալ ցույցերի ու մեր ձայնը ևս բարձրացնել, թող իմանան, որ մարդկանց ճնշելով չեն կարող հաջողության հասնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *