ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Նշենք, որ ընդդիմությունն այսօր դեռ չի սկսել անհնազանդության և փողոցներ փակելու գործողությունները:

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ «առավոտյան անհնազանդության ակցիաներ չեն լինելու, փոխարենը՝ ժամը 12:00-ից քաղաքը պարալիզացնելու են»։

Նա հավելել է, որ շաբաթ օրը ավտոերթով գնալու են Հայաստանի գեղեցիկ քաղաքներից մեկը ու հետ են գալու այդ քաղաքի բնակիչների հետ՝ չմանրամասնելով, թե որ քաղաքի մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում: Միաժամանակ, նույն շարժման կողմից բողոքի ակցիաներ, անհնազանդություններ ու փողոցներ փակելու գործընթացներ են լինում ամենօրյա ռեժիմով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.