Հարևանիս տղեն ոստիկան ա ու տեսեք, թե ինչա ասում էս ցույցերի մասին

Արդեն քանի օրա քաղաքում ու մարզերում խառն ա: Նայում եմ, ասում եմ ուրա Աստված տա ժողովուրդը մի բանի հասնի, թե չէ սենց ուր ենք գնալու կործանումից բացի:

Հետն էլ լսում եմ շատերը մեղադրում են ոստիկաններին: Հա մեջներն իրոք կան նենց մարդիկ, որ նայում ես ոնց որ ազգ, հայրենիք ու սրբություն չունենան, քաղաքացուն էլ թշնամու աչքով են նայում:

Բայց մի բան կասեմ, հարևանիս տղեն ոստիկան ա ու հազիվ հերթափոխից տուն էր եկել, մորն ասել էր, որ տղերքով էլ չեն ձգում:

Համ վատ են զգում իրանց, որ իրանց մասին տենց են մտածում, որ անհայրենիք են, համ էլ չեն կարում միանան մարդկանց: Ինքը ասումա, որ ոստիկանությունում մեծ մասը դեմա էս իշխանություններին, բայց մեջները քայլ անող չկա, ռիսկ չի անում ոչ մեկ:

Դե հա հասկանում եմ, քաղաքացիներից էլ լիքը մարդ ուզումա միանա, բայց կողքի կարծիքից վախումա, ուր մնաց ոստիկանը, որ ենթարկվումա սրանց:

Եսիմ, Աստված տա, ուժ գտնեն մեջները ու հասկանան, որ հայրենիքից թանկ բան չկա, հայրենիք չլինի, ընտանիքն էլ չի լինի: Աստված տա լավ լինի ամեն ինչ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.