«Հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը սահմանի մի քանի ուղղությnւններով»,
հայտարարում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Երկրի ռազմական գերատեսչության պնդմամբ` օգոստոսի 4-ի կեuօրից մինչ կեսգիշեր հայկական ուժերը գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար
հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ ավանի մերձակայքում գտնվող դիրքերը։
Բացի այդ, ըստ ադրբեջանական կnղմի, հայկական ուժերը գնդակոծել են Գետաբեկի շրջանի Նովոիվանովկա
և Գալաքենդ, Քելբաջարի շրջանի Իստիսու և Յելիջա, Դաշքեսանի Թազաքենդ գյուղերի մերձակայքում տեղակայված ստորաբաժանումների մարտական դիրքերը։