Թուրքիայում անшառային հրդեհների դեմ պայքшրը շարունակվում է։
Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։
Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անшրգել այրվել ու տարածվել։
Մասնավորապես նշվում է, որ հրդեհը դեռ շարունակվում է Անթալիայի Մանավգաթ ու Գյունդողմուշ շրջաններում, Մուղլայի Մարմարիս, Միլաս, Քավաքլըդերե, Յըլանլը և Սեյդիքեմեր շրջաններում,
Սպարտայի Էղիրդիր շրջանում, Դենիզլիի Թավաս և Գյունեյ շրջաններում, Այդընի Քարաջասու շրջանում։
Ներկա պահին այդ նահանգներում հրդեհաշիջման աշխшտանքներում ներգրավված են 16 ջրցան ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 1 անօդաչու ուղղաթիռ, 850 ջրցան մեքենա և 5․250 հոգանոց անձնակազմ։