Օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում,
հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ
հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։