Մանկության տարիների հիշողությունները վերանորոգվում են պատեհ առիթների ժամանակ: Դրանք թանկ մասունքներ են, որոնք տարիների ընթացքում վերաիմաստավորում են մեր կյանքի անցած այս կամ այն շրջափուլը:
Իրենց մանկության երանավետ շրջանները հաճախ են հիշում շատերը՝ երբեմն նաև հրապարակումներ անելով մանկության տարիներից:
Շատերը հանրայնացնում են տարիների վաղեմություն ունեցող մանկության լուսանկարները, որոնցում իրենք մանուկ են:
Նմանօրինակ լուսանկար է համացանցում հայտնվել սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի մանկական արխիվից:
Լուսանկարում երգչուհին դպրոցական հագուկապով է: Նա այնտեղ տարրական դպրոցի սան է:
Այժմ երգչուհին զբաղված է իր բալիկների դաստիարակության ու խնամքի հարցերով:
Նա իր ակտիվության մեծ մասը նվիրում է իր բալիկներին՝ վայելելով նրանց մանկության ամեն մի ակնթարթը: